Services

Մեր ծառայությունները

Ամբողջ կազմակերպումը՝ մեկ տեղում

Disney Travel-ը կազմակերպում է ձեր ճանապարհորդությունը սկզբից մինչև վերջ՝ ուղղության ընտրությունից և հյուրանոցի ամրագրումից մինչև ավիատոմսեր, տրանսֆերներ, փաստաթղթեր և անհատական ուղեկցում։ Մենք վերցնում ենք կազմակերպչական բոլոր մանրուքները մեզ վրա, որպեսզի դուք պարզապես վայելեք ձեր հանգիստը։

Ինչ ենք կազմակերպում ձեզ համար

Յուրաքանչյուր ճանապարհորդություն ունի իր առանձնահատկությունները։ Մենք ընտրում ենք լուծումները՝ ըստ ձեր ուղղության, ժամկետների, ուղևորների կազմի, նախընտրությունների և բյուջեի։

Անհատական տուրի ընտրություն

Ընտրում ենք ուղղությունը, հյուրանոցը և հանգստի ձևաչափը՝ ըստ ձեր ցանկությունների, ժամկետների և բյուջեի։ Օգնում ենք հասկանալ՝ որ երկիրը, հանգստավայրը կամ հյուրանոցն է առավել համապատասխան ձեր ճանապարհորդության համար։

Հյուրանոցների ամրագրում

Ամրագրում ենք պրեմիում հյուրանոցներ և հանգստավայրեր՝ ուղիղ պայմանագրերով և շահավետ պայմաններով։ Առաջարկում ենք այն տարբերակները, որոնց սպասարկման և որակի մեջ վստահ ենք։

Ավիատոմսեր

Ընտրում ենք հարմար թռիչքներ և կազմակերպում տոմսերի ամրագրումը՝ հաշվի առնելով ժամերը, կապերը, ուղևորների հարմարավետությունը և ամբողջ ճանապարհորդության ժամանակացույցը։

Տրանսֆեր և ուղեկցում

Կազմակերպում ենք օդանավակայանի տրանսֆերներ, private transfer, VIP transfer և աջակցություն ճանապարհորդության ընթացքում, որպեսզի տեղաշարժի բոլոր հարցերը նախապես պլանավորված լինեն։

Վիզային և փաստաթղթային աջակցություն

Օգնում ենք վիզաների, փաստաթղթերի և ճանապարհորդության պահանջների ստուգման հարցերում, որպեսզի նախապես պատրաստ լինեք յուրաքանչյուր ուղղության պայմաններին։

Ապահովագրություն

Օգնում ենք ձևակերպել ճանապարհորդական ապահովագրություն՝ ավելի հանգիստ և ապահով ուղևորության համար, հատկապես միջազգային, ընտանեկան կամ երկարատև ճանապարհորդությունների դեպքում։

Լրացուցիչ ծառայություններ

Կազմակերպում ենք էքսկուրսիաներ, ռեստորանների ամրագրում, honeymoon setup, հատուկ միջոցառումներ, VIP ծառայություններ և այլ անհատական ցանկություններ։

Անհատական աջակցություն 24/7

Ճանապարհորդության ընթացքում դուք մենակ չեք մնում․ մեր թիմը հասանելի է կազմակերպչական հարցերի, արագ արձագանքի և անհատական ուղեկցման համար։

Ճանապարհորդություններ՝ տարբեր նպատակների համար

Ընտրում ենք ճանապարհորդության ձևաչափը՝ ըստ ձեր հանգստի նպատակի, հյուրերի կազմի և սպասվող փորձառության։

Ընտանեկան հանգիստ

Ընտրում ենք երեխաների համար հարմար հյուրանոցներ, անվտանգ միջավայր, հարմար թռիչքներ, տրանսֆերներ և ընտանեկան ծառայություններ։

Ռոմանտիկ ճանապարհորդություններ

Honeymoon, anniversary կամ հատուկ առիթների համար առաջարկում ենք ռոմանտիկ հյուրանոցներ, private villas և հիշարժան փորձառություններ։

Luxury escape

Նրանց համար, ովքեր ցանկանում են privacy, պրեմիում սպասարկում, բացառիկ հանգստավայրեր և ամբողջական հարմարավետություն։

Անհատական առաջարկ

Ցանկանո՞ւմ եք ճանապարհորդություն առանց կազմակերպչական սթրեսի

Պատմեք՝ ուր եք ցանկանում մեկնել, ինչպիսի հանգիստ եք պատկերացնում և երբ եք պլանավորում ճանապարհորդությունը։ Disney Travel-ը կպատրաստի անհատական առաջարկ՝ ձեր ցանկություններին համապատասխան։